Վարչապետ Փաշինյանը ուղղաթիռով չի մեկնել Արցախ

Այսօր որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ուղղաթիռով մեկնել է Արցախ՝ մասնակցելու Անվտանգության խորհրդի քարտուղար  Արմեն Գրիգորյանի հարսանեկան արարողությանը։ Տեղեկատվությունը վերահրապարակվել էր նաև մեր կայքում։

Տեղեկատվությունը ստուգելու համար կապ հաստատեցինք վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ։ Վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այցը մասնավոր է և վարչապետը  ուղղաթիռով չի մեկնել Արցախ։