Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ստրիպտիզ ակումբները կտեղափոխվեն.Կարեն Կարապետյան

Ստրիպտիզ ակումբները կտեղափոխվեն.Կարեն Կարապետյան

ստրիպտիզՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:

Վարչապետը հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջակություններ:

Untitled-1 copy - Copy - Copy