Վանեցյանը իր հարցերը լուծել է. հրաժարական չի...

Մեր նախորդ մի քանի հրապարակումներում անդրադարձել էինք Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի դեմ իրականացվող հակաքարոզչությանը: Նոր իշխանության «սորոսական» թևը մեծ մեդիաարշավ էր սկսել Արթուր Վանեցյանի դեմ:

Այդ պայքարի ինչ-որ ընթացքում մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ազատվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցանից:

Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետ Փաշինյանը այլևս կորցրել էր վստահությունը Արթուր Վանեցյանի նկատմամբ, ու նրա պաշտոնավարման օրերը հաշված էին:

Բայց ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները և տեղեկատվական հոսքերը, Փաշինյանի և Վանեցյանի հարաբերություններին ոչինչ չի սպառնում: Ճիշտ է՝ Փաշինյանը որոշակի սառնություն է մտցրել իրենց հարաբերություններում, բայց դա չի բերելու շուտափույթ պաշտոնանկության: Ըստ էության, Արթուր Վանեցյանը լուծել է իր խնդիրները վարչապետ Փաշինյանի հետ, եթե իհարկե իրականում այդ խնդիրները եղել են:

Այնպես որ, կարելի է համարել, որ պայքարի այս փոլում «սորոսականները» պարտվեցին ԱԱԾ պետին և չկարաողացան իրենց առաջ դրած խնդիրը լուծել և հասնել Վանեցյանի հրաժարականին: Այս ամենից հետո վստահաբար կարելի է ասել, որ Վանեցյանը վարչապետի համար շատ ավելի կարևոր հենարան է, քան իշխանության ամբողջ «սորոսական» թևը: