Home » ԺԱՄԱՆՑ » Վանաձորցին Facebook-ում տեղադրել է նախկին ընկերուհու մերկ լուսանկարը

Վանաձորցին Facebook-ում տեղադրել է նախկին ընկերուհու մերկ լուսանկարը

1423516377_38955_fullՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում ապրող ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Բեռլինում բնակվող ազգությամբ հայ բնակչուհին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատան միջոցով հաղորդում է ներկայացրել, որ իր նախկին ընկերը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է, «Facebook.com» սոցիալական ցանցում իր անվամբ էջ է բացել և տեղադրել իր մերկ լուսանկարը: Այնուհետև սպառնալով, որ այն հասանելի կդարձնի ավելի լայն շրջանակի անձանց համար, լուսանկարը հեռացնելու համար գումար է պահանջել: Դեկտեմբերի 12-ին տղամարդը  «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 290 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy