Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնո...

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ:

Ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Մեզ հայտնեցին, որ ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։

Միևնույն ժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի ռեզերվում: