23:00-ին ոստիկանությունը բռնություն կկիրառի ցուցարարների նկատմամբ

glxavwԵրևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության: Այս մասին Վալերի Օսիպյանը ասել է Azatutyun.am լրատվականին:

Մի քանի րոպերից արդեն պարզ կլինի, թե ցուցարարները ինչ քայլերի կդիմեն` կմնան Բաղրամյան պողոտայում, թե կընդառաջեն Սերժ Սարգսյանի խնդրանքին: Ամեն դեպքում, եթե որոշեն մնալ և պայքարը շարունակել Բաղրամյան պողոտայում, նկատի առնելով Վալերի Օսիպյանի հայտարարությունից և հաշվի առնելով օրերս ոստիկանության իրականացրած գործողությունները,  կարելի է ենթարդել, որ 23:00-ին ոստիկանությունը բռնություն կկիրառի ցուցարարների նկատմամբ:

 


Այս թեմայով