Վահե Գրիգորյանը ՀՔԾ պետից նոր հրահանգնե՞ր է ս...

Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, երբ համացանցում հայտնվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, պարզ դարձավ նաև, որ անաչառ փաստաբան ներկայացող և Մարտի 1-ի 10 սպանված քաղաքացիների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը գործում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի  հրահանգով։ Ըստ ձայնագրության ՀՔԾ պետը Վահե Գրիգորյանին տալիս է հրահանգներ, իսկ նա հրահանգների համապատասխան, որպես անկախ փորձագետ խոսում է Ազատություն ռադիոկայանի եթերում։

Եվ ահա, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխվելուց հետո Վահե Գրիգորյանը ցայտնոտային իրավիճակում է հայտնվել։ Հիմա էլ, ըստ ամենայնի, նորից ՀՔԾ պետի հրահանգով նա անցել է գործի։ Անօգուտ փորձեր է անում ապացուցելու, որ երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ապօրինի է և Մարտի 1-ի գործից առանձնացված գործի կասեցումը դարի հանցագործություն է։ ՀՔԾ պետն ամենայն հավանականությամբ չի համակերպվում իր պարտության հետ և Վահե Գրիգորյանին նոր հրահանգներ է իջեցրել, որպեսզի նա, որպես «անաչառ փորձագետ», իր «հեղինակավոր» կարծիքը փաթաթի հանրության վզին։