Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անան...

Խորհրդարանում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Դավիթ Անանյանին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքների համար։

Կարծում եմ՝ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ընթացքում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան», - ասաց նա։