Ուզբեկստանը միջազգային բոլոր ուղևորափոխադրում...

Նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Ուզբեկստանը մարտի 20-ից միջազգային բոլոր ուղևորափոխադրումները դադարեցնում  է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ուզբեկստանի տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը:

Ուղևորափոխադրումները ինչպես ավտոբուսներով, ավտոմեքենաներով, այնպես էլ երկաթուղիով, օդային տրանսպորտով միջազգային ուղղություններով դադարեցվում են 40 օրով:

 Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին, արտաքին առևտրային շրջանառությանը:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:

Աշխարհում կորոնավիրուսով վարկվածների թիվն անցնում է 240 հազարից: