Ուղիղ․ Կառավարության նիստ

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 50 հարց է, որից 36-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Քննարկվելիք հարցերի շրջանակն ընդգրկուն է՝ «Բանկային գաղտնիքի մասին», «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերից մինչև հարկային արտոնությունների տրամադրում ու ՀՀ-ում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության հատկացում: