Ուռեկիում հանգստացողները փրկել են 15 փրկարարի

safeseaՕգոստոսի 3-ին Վրաստանի Ուռեկի քաղաքում փրկարարները փրկել են 13 ամյա աղջկա:
Ինչպես պատմում են ականատեսները՝ 13-ամյա աղջկան քամին տարել է դեպի բաց ծով։ Փրկարարներն անմիջապես օգնության են հասել, աղջկան դուրս են բերել ափ, սակայն հետո իրենք չեն կարողացել դուրս գալ, գրում է apsny.ge-ն։
«Սկզբում փրկարարները 2-ն էին։ Նրանց օգնության հասան այլ փրկարարներ, ովքեր նույնպես չկարողացան դուրս գալ ջրից՝ բարձր ալիքների պատճառով։ Լողափին հանգստացողներն անմիջապես շղթա կազմեցին՝ միմյանց ձեռք բռնելով։ Այդ կերպ նրանք կարողացան 15 փրկարարի փրկել»,- պատմել են ականատեսները։

Դիտվել է 523 անգամ
 


Այս թեմայով