Ու՞ր մնաց բարոյականությունը

Տպավորություն է, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար պարտադիր է գործունեությամբ հակասել սեփական կենսագրությանը։

Օրերս լրատվամիջոցներից մեկի եթերում ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Անդրանիկ Քոչարյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկում էին զինծառայությունից խուսափած անձանց հարցը։

Պատկերացնելու համար քննարկման աբսուրդայնությունը՝ փորձենք հասկանալ, թե ովքեր են քննարկման մասնակիցները։ Արման Բաբաջանյանը փաստաթղթեր կեղծելով խուսափել է զինվորական ծառայությունից, որի համար դատապարտվել է, Անդրանիկ Քոչարյանի ավագ որդին կասկածելի պայմաններում ազատվել է զինվորական ծառայությունից, Մխիթար Հայրապետյանը ևս ազատված է զինվորական ծառայությունից և կրկին անհասկանալի պատճառաբանությամբ։

Եվ հիմա այս անձիք, ովքեր բախտի բերմամբ պատգամավորական մանդատներ են՝ ստացել քննարկում են մի խնդիր, որը առաջին հերթին իրենց կենսագրության մաս է կազմում։ Այստեղ հարց է առաջանում, թե ու՞ր մնաց բարոյականությունը։