Ու՞մ ընկերն է դեսպան Միլզը` Աննա Հակոբյանի՞

Տեղի-անտեղի ինքնիշխանությունից խոսացող և ինքնիշխանություն ճոճող իշխանությունը կարո՞ղ է բացատրել, թե Տորոնտոյում (Կանադա) կայացած Հայաստանում պետական հեղաշրջման մասին ֆիլմի պրեմիերային ի՞նչ էր անում ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզը (նկարում` ձախից առաջինը): Հարց է չէ՞ առաջանում. ինքնիշխանների կողքն ի՞նչ գործ ունի այլ պետության բարձրաստիճան դիվանագետը: Իսկ եթե ընկերական շարժառիթներով էր Կանադա հասել, կարելի՞ է իմանալ` ու՞մ ընկերն է դեսպան Միլզը` Աննա Հակոբյանի՞, Սերժ Թանկյանի՞, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի, և այդ ե՞րբ է հասցրել այդչափ շփվել ու ընկերանալ, գաղափարակիցներ դառնալ, որ հեղաշրջման մասին ֆիլմը միասին դիտելու համար հարյուրավոր կիլոմետրեր է կտրել-անցել ամերիկացի դիվանագետը:

Իսկ միգուցե դեսպան Միլզը ներկա էր, որովհետև Հայաստանում իր դիվանագիտական ծառայության ընթացքում տեղի ունեցած պետական հեղաշրջմանն ակտիվ մասնակցություն ունե՞ր` ի հակառակ մամուլում և փորձագիտական դաշտում առկա բազմաթիվ պնդումների, որ 2018-ի հեղաշրջումն արտաքին շահառուներ ուներ և դրանց մասին Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հերուքմների: Կարո՞ղ է սա կուրատորի հանդիպում էր իր ցանցի հետ:

Ամեն դեպքում, Հայաստանի ներկայիս ինքնիշխանները պարտավոր են այս հարցին հստակ պատասխան տալ: Նաև խիստ ցանկալի է, որ պատասխանեն` արդյո՞ք Աննա Հակոբյանը Սերժ Թանկայնին չի զգուշացրել, որ նա անլրջացնում է 2018-ի պետական հեղաշրջման համաշխարհային ընկալումը, որովհետև Սերժ Թանկայնի տրամաչափի համաշխարհային աստղը մինչև հիմա չի կատարել վարչապետ Փաշինյանին տրված իր խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Գրում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում