Ուկրաինայի հայերի միությունը գործարկել է Հայո...

Ուկրաինայի հայերի միության հատուկ պորտալում գործարկվել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց ցուցահանդես։ Ըստ AnalitikaUA.net-ի, ցուցահանդեսում ներկայացվում են արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և պատմական վերլուծություններ։

Պատմաբան Վահե Պետրոսյանի կարծիքով՝ պորտալը ցայտուն և հասանելի կերպով ներկայացնում է Օսմանյան Թուրքիայի գործած Հայոց ցեղասպանության ամբողջական պատկերը. «Ցացահանդեսի հիմնական նպատակը փաստերը ներկայացնելն է։ Վիրուալ ցուցադրությունը պատկերում է ցեղասպանության սարսափները և դրա հետևանքները»։

Գիտնականը նշել է, թե շատ կարևոր է թույլ չտալ, որ նման ողբերգություն երբևէ և ինչ-որ տեղ կրկնվի։ Իսկ այդ բանը թույլ չտալու համար անհրաժեշտ է աղետի ծավալների ներկայացումը և դրա դատապարտում։