Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տար...

Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականության հարցերում, հայտնում է ուկրաինական unn.com.ua-ն:

«Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Խոսքն, առաջին հերթին Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և ղարաբաղյան հակամարտության մասին է: Մենք մշտապես սատարում ենք միմյանց ինքնիշխանության վերականգնման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության հարցերում»,-ասել է Զելենսկին: