Քանաքեռցի Տույին սպասում են գաղութում

timthumb«Ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու-պահելու մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, դեռևս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում. լուրը հաստատեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից։ Մեզ հայտնեցին, որ Արթուր Ղազարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է և բուժման կարիք ունի։ Մինչդեռ, ՔԿՀ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Տույին մեկուսացրած են պահում մյուս կալանավորներից՝ անցանկալի զարգացումներից խուսափելու համար։ Ասում են անգամ, որ երբ Արթուր Ղազարյանին բուժմասից ինչ-որ տեղ են տեղափոխում, այդ պահին շարժը ՔԿՀ-ում կանգնեցնում են։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո, ինչպես հայտնի է, բերդում և գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան։

 

Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի ատրճանակ և փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված խուզարկության ընթացքում։ Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Այժմ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատաքննություն՝ արագացված ռեժիմով։ Ի դեպ, հերթական նիստը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 4-ին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 335 անգամ
 


Այս թեմայով