Twitter-ի ղեկավարությունը որոշել է նոյեմբերի...

Ամերիկյան Twitter ընկերությունը, որը միկրոբլոգների համանուն ծառայության սեփականատերն է, իր հարթակում կդադարեցնի քաղաքական գովազդի զետեղումը,  իր էջում հայտնել է Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին:

«Մենք որոշում ենք կայացրել Twitter-ում դադարեցնել քաղաքական գովազդն ամբողջ աշխարհում: Մենք վստահ ենք, որ քաղաքական ուղերձների որսումը պետք է վաստակվվի, այլ ոչ թե ձեռք բերվի գումարով»,- նշել է Դորսին: Նրա խոսքով՝ այս կամ այն քաղաքական գործչին կամ կուսակցությանը պաշտպանելու մարդանց որոշումը չպետք է պարտադրվի գովազդային հայտարարությունների գնման միջոցով:

Twitter-ի ղեկավարն ընդգծել Է, որ ընկերության քաղաքականության մեջ փոփոխությունների ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 15-ին, ընդ որում դրանում կլինեն մի շարք բացառություններ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին: