Թունավորում՝ թմրամիջոցից

скачанные файлыՄայիսի 25-ին, ժամը 13.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1978 թ. ծնված Գարուշ Ե.-ն և 1987 թ. ծնված Արմեն Խ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` գտնվում էին անգիտակից վիճակում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գարուշ Ե.-ն և Արմեն Խ.-ն թունավորվել են Շահումյան գյուղի մոտակայքում ոմն Հենզելի կողմից թմրամիջոց հյուրասիրելու և այն օգտագործելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հենզելի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով