Թուրքմենստանի նախագահը Մեդվեդևին շան ձագ է նվ...

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պուտավոր ալաբայի ձագ է նվիրել, հայտնում է TASS-ը:

Նշվում է, որ երբ շան ձագը մոտեցել է Մեդվեդևի ոտքերին, Թուրքմենստանի ղեկավարը հայտարարել է, որ ձագն «արդեն գտել է իր տիրոջը»:

«Գտել է, գտել»,- համաձայնել է Մեդվեդևը:

Գործակալության հաղորդմամբ` որպես պատասխան նվեր` ՌԴ վարչապետը Բերդիմուհամմեդովին նվիրել է «Թուրքմենստանի ճարտարապետական հուշարձանները» գրքի բացառիկ հրատարակություն: