Թուրքիայում մոտ 90 հազար բանտարկյալ ժամանակավ...

Թուրքիայի խորհրդարանը՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, ընդունել է մոտ 90 հազար բանտարկյալի ժամանակավոր ազատ արձակելու մասին օրինագիծ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ըստ նախագծի, մինչև մայիսի 31-ն ազատ են արձակվում ոչ ծանր հանցագործություններ կատարած անձինք, ժամկետի ավարտից հետո նրանք կշարունակեն կրել իրենց պատիժը։