Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է...

Թուրքիայում ապրիլի 12-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 97 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 35․720 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․789 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 97 դեպք, ապաքինվել է ևս 481 մարդ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 3․446 հիվանդ։ 1․665 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 56.956 հաստատված դեպք և մահվան 1․198 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 376․100 թեստավորում։