Թուրքիային ժողովրդավարության դաս տալու փորձ ա...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական արխիվներին նվիրված գիտաժողովի շրջանակում ունեցած իր ելույթում անդրադարձել է «1915-ի դեպքերին»՝ հայտարարելով, որ թուրքական արխիվները բաց են բոլորի համար, այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Էրդողանը հայտարարել է, որ Օսմանյան արխիվներից 35,5 մլն փաստաթուղթ և 8 մլն նոթատետրի լուսանկարներ, Հանրապետական արխիվի 19 մլն փաստաթուղթ թվայնացվել է: Նախագահը նշել է` Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Թուրքիային ժողովրդավարության դաս տալու փորձ անողներն իրենք «բոլորն էլ արյունոտ պատմություն ունեն»:

Էրդողանը հայտարարել է, թե «1915-ի դեպքերի» համար Թուրքիային մեղադրող ոչ մի խմբի կամ պետության կողմից արխիվային ապացույցներ չեն ներկայացվել. «Մուսուլմաններին սպանած Ֆրանսիան թուրքերին դաս տալ չի կարող, տեղահանությունն այլ բան է, կոտորածն՝ այլ բան, ո՞ւմ եք խաբում»: