Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությ...

Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և միավորի ուժերը համաշխարհային հանրության հետ` Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շունգը:

«Չինաստանը կտրականապես դեմ է ուժի կիրառմամբ միջազգային հարցերը լուծելուն: Մենք հավատում ենք, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունները [Սիրիայում] և վերադառնա առկա խնդիրների լուծման քաղաքական գործընթացին: Մենք  պահանջում ենք, որ թուրքական կողմը պատասխանատվություն ցուցաբերի և ուժերը միավորի միջազգային հանրությանը՝ ահաբեկչության դեմ պայքարում »:

Դիվանագետի խոսքով ՝ Սիրիայում իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով՝  հաշվի առնելով միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված նորմերը:

«Պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- եզրափակել է խոսքը դիվանագետը: