Թուրքիան նեղսրտած արձագանքել է Ցեղասպանության...

Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձեւի ընդունումը եւ Ֆրանսիայի նախագահի կողմից ապրիլի 24–ը սգո օր հռչակելը խիստ վրդովեցրել է Անկարային։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը դատապարտել է Մակորնի որոշումը՝ այն «չափերն անցնող» անվանելով։

Թուրքիայի ԱԳՆ–ը եւ նախագահի մամուլի խոսնակը դատապարտել են Իտալիային՝ խորհրդարանում հայկական բանաձեւի ընդունման համար։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին հրաման է ստորագրել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին։

Իսկ ավելի վաղ Իտալիայի  խորհրդարանը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարցին միջազգային հնչեղություն տալ։