Թուրքիան մտածում է SSJ-100 գնելու մասին

Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են SSJ-100 ինքնաթիռների մատակարարման հարցը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Россия 24» հեռուստաալիքի եթերում:

Բացի այդ, կողմերը քննարկել են МС-21 ինքնաթիռների մատակարարման, ինչպես նաև ուղղաթիռների համատեղ արտադրության հարցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիային ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման առաջին փուլի ավարտի մասին։ Առաջին խմբաքանակի ներկրման համար 30 չվերթ է կատարվել։

«Sukhoi Superjet 100» մերձմագիստրալային ուղևորատար ինքնաթիռն առաջին անգամ թռիչք կատարել է 2008 թվականի մայիսին։

Ներկայում արտադրվել է մոտ 190 նման ինքնաթիռ։ Այդ ինքնաթիռի օտարերկրյա բաղադրամասերի բաժինը 80 տոկոս է։