Թուրքիան գտնվում է լուրջ օդային սպառնալիքի առ...

Թուրքիայի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Մարկ Էսպերը հեռախոսազրույցով քննարկել են Անկարային ռուսական զենիթահրթիռային  С-400 համալիրների մատակարարումը: Այս մասին հայտնում է  РИА «Новости»-ն:

Ինչպես նշվում է, Աքարը բացատրել է Էսպերին՝ ինչու է Թուրքիայի համար կարևոր  С-400-ների գնումը:

Նրա խոսքով՝ թուրքական պետությունը գտնվում է լուրջ օդային սպառնալիքի առաջ, թեև նա չի նշել, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը:

Նա նաև հավելել է, որ Թուրքիան դիտարկում է ԱՄՆ-ից ՀՕՊ Patriot համալիրներ գնելու հնարավորությունը: