Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում անցկա...

Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Անկարան պայամանավորվել են Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու մասին: Փենսը մասնավորեցրել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի քրդական զորամիավորումների դուրս բերմանը տվյալ գոտուց, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում:

Բացի այդ, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ: Վաշինգտոնը կչեղարկի Անկարայի դեմ սահմանած պատժամիջոցները, երբ «մշտական հրադադար» կապահովվի Սիրիայում իրականացվող ռազմարշավի գոտում: