Թուրքամետ Սորոսն ուզում է Արցախում նախագահ նշ...

Ինչպես հայտնի է, Սիրիայում վերջին ռուս-թուրքական լարվածության բռնկման ժամանակ Ջորջ Սորոսը հայտարարեց, որ Մոսկվային պետք է ճնշել, որպեսզի Սիրիայում հերթական հումանիտար աղետ չարձանագրվի:

Այն որ Սորոսը ռուս-թուրքական հակամարտության ժամանակ աջակցեց Անկարային, հասկանալի է: Դա նաև կոլեկտիվ Արևմուտքի դիրքորոշումն էր: Իսկ Սորոսը այդ Արևմուտքի գլխավոր գործիքներից մեկն է: Երբ այդ նույն Սորոսը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիոն կաբինետ է կազմել, դա Սորոսի համար հասկանալի է:

Հասկանալի է նաև Փաշինյանի համար: Սակայն մեր ժողովուրդի համար սույն փաստը ոչ միայն հասկանալի չէ, այլև ամոթալի է: Սակայն բանից պարզվում է Սորոսի համար, դա էլ է քիչ: Նա արդեն հայտ է ներկայացրել Ղարաբաղում նախագահ ունենալ: Թե ինչի համար է Սորոսը Արցախում ուզում նախագահ ունենալ ի դեմս Մասիս Մայիլյանի, հասկանալի է:

Բայց ինչու պետք է դա թույլ տա արցախցին, այ դա արդեն հասկանալի չէ: Երբ կրկին սկսի աշխատել թուրքի յաթաղանը, հայերը կրկին հիշելու է ռուսին, ամերիկացուն, եվրոպացուն, իսկ վերջում հիշելու են հայի վերջին խելքի մասին: Դրանից հետո ո՞վ լուրջ կհամաձայնվի հաշվի նստել այսպիսի ժողովրդի հետ: Մեկնաբանությունը թողնում ենք հասարակության քիչ թե շատ մտածող զանգվածներին: