Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի

ՖՖՖ-1(13)Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնել են Անկարայի դատախազությունից:

Բացի այդ, շուրջ 150 տուժածներ տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ: Անկարայի հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թվի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նշվում է, որ Անկարայում խորհրդարանի շենքի մոտ կրակոցների ինտենսիվությունը նվազել է:

Նշենք, որ ավելի վաղ Անկարայի դատախազությունը հայտնել ր 42 զոհի մասին, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ պետական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ ռազմական հեղաշրջման կողմնակիցները խորհրդարանի եւ Գլխավոր շտաբի շենքերի մոտ կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա:

Դիտվել է 152 անգամ
 


Այս թեմայով