Թուրքիայի աստղը խամրում է.միջազգային մամուլ

tirԻնչպես հայտնում է vesti.ru կայքը՝ վերջին տարիներին թուրքական տնտեսությունը աճում էր չինական տեմպերով՝ տարեկան 8-9 տոկոս։ Սակայն 2014 թվականին այն կազմել ընդամենը 2.4 տոկոս, որը զարգացող երկրի համար շատ ցածր ցուցանիշ է:Աճի այս տեմպեր բնորոշ են զարգացած երկրներին, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ Գերմանիան։

Այժմ Թուրքիայում քաղաքական անկայունություն է, և ներդրողները չեն շտապում ներդրումներ անել։ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ  պատրաստվում են բարեփոխումների՝ ներդրումներ ներգրավելու համար։

Ներդրողներն էլ մտահոգված են ԴԱԻՇ-ի դեմ պատերազմու Էրդողանի որոշումից։ Նրանց բացարձակապես դուր չի գալիս Կենտրոնական բանկի վրա Էրդողանի ճնշումը, ինչը երևաց տարեսկզբին։ Ընթացիկ դեֆիցիտը փակելու համար անհրաժեշտ է օտար ներդրումների մշտական հոսք։ Թուրքիայի համար նոր խնդիրներ են ստեղծում Սիրիայում և Իրաքում տարվող ռազմական գործողությունները։ Այդ երկրներից փախստականների ներհոսքը Թուրքիայի կառավարությանն արժեցել է 3.5 միլիարդ դոլար։

Այս ամենը համադրելով պարզ է դառնում, որ Թուրքիայի աստեղային ժամի մասին մնում են միայն հիշողություններ

 

Դիտվել է 66 անգամ
 


Այս թեմայով