Դավութօղլուն Բաքվում պատերազմ հայտարարեց Հայաստանին. հայկական կողմն ունի մեկ զոհ

Davutoglu450Երեկ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն Բաքվում էր: Հասկանալի է, որ այս կերպ Թուրքիան փորձում է պատասխանել Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցներին: Վերջին մի քանի օրերին նաև ակտիվ հրապարակումներ են լինում այն մասին, որ Թուրքիան փորձելու է ակտիվացնել Ղարաբաղի խնդիրը: Թուրքիայի վարչապետը ևս Բաքվում խոսել էր այս խնդրի մասին:

«Մեզ համար կարևորագույն հարցերից մեկը մնում է Ադրբեջանական օկուպացված տարածքների ազատագրումը»,-հայտարարել էր Դավութօղլուն:

Եվ ահա թուրք վարչապետի հայտարարությունից ժամեր անց Ադրբեջանական բանակը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարում: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը

Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (197 արկ), 82 (43 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (14 արկ), ՌԳՊ-7(1 արկ) նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից (4 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

Փաստորեն Թուրքիան Ադրբեջանի միջոցով պատերազմ է հայտարարում Հայաստանին և փորձում է սիրիական խնդրից միջազգային հանրության ուշադրությունը շեղել դեպի Արցախ: Թուրքիայի համար սա վերջին շանսն է թակարդից դուրս գալու համար:

Դիտվել է 4,819 անգամ
 


Այս թեմայով