Թունավորման հետևանքով Թուրքիայում ավելի քան 5...

Թուրքիայի արևելքում գտնվող Էրզինջան քաղաքում թունավորման հետևանքով  56 մարդ, այդ թվում 21 երեխա է հոսպիտալացվել, գրում է Cumhuriyet թերթը:

Ըստ պարբերականի՝  նորակոչիկին բանակ ճանապարհելու առթիվ հյուրերին խնջույքի են հրավիրել: Կարճ ժամանակ անց արտակարգ ծառայություն զանգեր են ստացվել, որ մարդիկ ջերմում են, ունեն սրտխառնոց, գլխապտույտ և փսխում: