Ինչ կապ ունի Ծառուկյանի գումարները ՀՅԴ-ի հետ

847039444a5dccb0e8fc71718b226044«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ին ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել էր Բեյրութ և, ըստ պաշտոնական տեղեկատվության, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Այդ հանդիպման ժամանակ էլ Ծառուկյանը իր անունը կրող հիմնադրամի անունից 500 հազար դոլար է նվիրել կաթողիկոսությանը, որի մի մասը կօգտագործվի սիրիահայերի կարիքների համար», — գրել էր թերթը: Թերթը, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ հանդիպումներին մասնակցել է նաև ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, եզրակացրել էր, որ Գագիկ Ծառուկյանը այժմ սկսել է ֆինանսավորել ՀՅԴ-ին և իր համար քաղաքական հենարան է ապահովում: Այս կապակցությամբ` Politik.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանն ասաց. «Բացարձակապես անհեթեթություն է, և տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Տրամադրված գումարի մասով մենք հրապարակային հայտարարությամբ ենք հանդես եկել, որում նշել ենք, որ գումարի մի մասը՝ 200 հազար դոլարը, տրամադրվելու է սիրիահայերի խնդիրների լուծման համար, իսկ մնացյալ 300 հազար դոլարը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Այս հրապարակման հետ կապված` ասեմ ավելին` ինքս երեկ նշված լրատվամիջոցի զանգին ի պատասխան` հերքել եմ և տեղեկացրել, որ տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի:Լրատվամիջոցը ավելի շատ առաջնորդվել է անբարեխիղճ լրագրության աշխատելաոճով: Ունենալով  տեղեկատվության հետ կապված պաշտնական մեկնաբանություն՝  հրապարակել է միայն իր տեղեկությունները: Սա խոսում է ոչ արհեստավարժ աշխատանքի մասին»,-ասաց Գագիկ  Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ  անիմաստ է համարում այս հորինված տեղեկատվությանը մանսրամանսները քննարկել», — ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ անիմաստ է համարում այս հորինված տեղեկատվության մանարամասները քննարկել:

 


Այս թեմայով