Ծանոթանալու ենք հաջողության հասնելու գաղտնիքն...

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ապրիլի 20-ի դասացուցակը․«Ծանոթանալու ենք հաջողության հասնելու գաղտնիքներին, բաց չթողնեք: 

Ապրիլի 20-ին՝ 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը»՝

Բնագիտություն (5-րդ դասարան)
Թեմա՝ Հարթավայրեր և լեռներ

Հայոց լեզու (10-րդ դասարան)
Թեմա՝ Բառարանագրություն, բառարանների տեսակները

Մասնագիտական կողմնորոշում (9-րդ դասարան)
Թեմա՝ Ինչպես հասնել հաջողության

Ֆիզկուլտուրա

11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝

Մաթեմատիկա. Քառակուսի անհավասարումներ
Ֆիզիկա. Օգտակար գործողության գործակից

Չենք մոռանում նաև https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հրապարակվող դասերի մասին․ առավոտյան 08։00-ից հասանելի կլինի 16 նոր տեսադաս․

Քիմիա (7-րդ դասարան)
Թեմա՝ Կովալենտային և իոնային կապ

Քիմիա (8-րդ դասարան)
Թեմա՝ Թթուների ստացման եղանակները և քիմիական հատկությունները

Քիմիա (9-րդ դասարան)
Թեմա՝ Էլեկտրոլիզ

Քիմիա (10-րդ դասարան)
Թեմա՝ Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական մետաղներ

Հանրահաշիվ (9-րդ դասարան)
Թեմա՝ Պատահույթի հավանականությունը: Վիճակագրության տարրերը

Հանրահաշիվ (9-րդ դասարան)
Թեմա՝ Տեղափոխություններ: Կարգավորություններ և զուգորդություններ

Երկրաչափություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Շրջանագծի երկարությունը: Շրջանի և իր մասերի մակերեսները

Երկրաչափություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Գլանի, կոնի և գնդի մակերևույթների մակերեսների հաշվումը: Տարածական որոշ պատկերների ծավալների հաշվման բանաձևերը

Հանրահաշիվ (7-րդ դասարան)
Թեմա՝ Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկը

Երկրաչափություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Խնդիրների լուծում եռանկյան անհավասարության, հատվածի միջնուղղահայացի և անկյան կիսորդի վերաբերյալ

Հանրահաշիվ (8-րդ դասարան)
Թեմա՝ Մոդուլ պարունակող որոշ ֆունկցիաների գրաֆիկները

Հանրահաշիվ (8-րդ դասարան)
Թեմա՝ Հակադարձ համեմատականության ֆունկցիան և նրա գրաֆիկը

Երկրաչափություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Զուգահեռագծի, եռանկյան և սեղանի մակերեսները

Հայոց պատմություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Հին Հայաստանի մշակույթը

Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Հայկական մշակույթը IX-XIV դարերում

Հայոց պատմություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Հայաստանը XV դարում»։