Փորձում են Ծառուկյանի դեմ հանել իր նախկին կուսակիցներին

gagik-tsarukyan_4 (1)Լրատվամիջոցներից մեկը հրապարակել է մի հոդված` «Ծառուկյանից փախածները վերադառնում են ԲՀԿ» վերտառությամբ: Այն, որ հրապարակումը ծայրից ծայր հակածառուկյանական քարոզչություն է, հասկանալի է, սակայն անհասկանալի է փաստերի խեղաթյուրումը: Նախկին ԲՀԿ-ական, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը իր` ԲՀԿ-ից դուրս գալու պատճառ է նշել հասարակական գործունեությունը և հիմա էլ լրատվամիջոցի հետ զրույցում նույն բանն է նշում: Նա նաև իր վերադարձը պայմանավորել է նրանով, որ այժմ չի զբաղվում հասարակական գործունեությամբ և ցանկանում է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իսկ ահա մեր սիրելի լրատվամիջոցը այս ամենի մեջ դրել է Գագիկ Ծառուկյանի գործոնը և հավելել, որ Գագիկ Ծառուկյանի բացակայությամբ կուսակցությունը ծաղկում է: Հասկանալի է, որ այդ քայլով լրատվականի ղեկավարը (նա իր գործունեությյան հիմնական նպատակը համարում է հակածառուկյանական քարոզչությունը) ցանկանում է լարված հարաբերություններ ստեղծել նախկին կուսակիցների միջև. ստեղծել տպավորություն, որ ԲՀԿ-ն փրկվել է Գագիկ Ծառուկյանից: Իրականում այն, ինչ տեղի է ունեցել, զուտ քաղաքական պրոցես է, և ԲՀԿ-ն ոչ փրկել են Ծառուկյանից և ոչ էլ կործանվել է առանց նրա: Ուղղակի ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ այլ ուժ էր, ներկայումս` այլ ուժ: Այս պրոցեսը ոչ կարող ես թերագնահատել, ոչ էլ գերագնահատել: Գագիկ Ծառուկյանը միանշանակ ունի իր մեծ ավանդը ԲՀԿ հիմքերում, և հիմա անիմաստ է շահարկել Ծառուկյանի անունը: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձյան` ԲՀԿ անդամագրության դիմում են ներկայացրել 1800-ից ավել քաղաքացի: Ըստ կուսակցության ղեկավարի` նրանք քաղաքացիներ են, որոնք նախկինում չեն եղել կուսակցութայն անդամներ: Սա ևս հասկանալի է, քանի որ կուսակցության տարածքային կառույցների նոր ղեկավարները իրենց հետ բերել են նաև նոր անդմաների: Ի՞նչ կա սրա մեջ զարմանալու կամ սահմռկեցուցիչ: Գագիկ Ծառուկյանի օրոք կուսակցությունը ունեցել է ավելի քան 300 000 անդամ: Այս մարդիկ, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հավավքել էին հանուն բարգավաճ Հայաստանի, հանուն մեր երկրի լավ ապագայի: Զարմանալի է, թե ինչու այն ժամանակ լրատվամիջոցը չէր գրում, ար այսքան մարդ է հավավքել Ծառուկյանի շուրջ: Հասկանալի է, որ նման պահանջարկ չի եղել դրա համար էլ չի գրվել: Իսկ հիմա անհրաժեշտ է սևը սպիտակի փոխարեն ներկայացնել, և նրանք դա փորձում են անել: Ամեն դեպքում մի բան հստակ է, որ Գագիկ Ծառուկյանի հայրենանպաստ գործունեությունը չի նվազի այս հրապարակումից, և որ ներկա ԲՀԿ-ում էլ Ծառուկյանին չեն ընկալի որպես թշնամի` ինչպես սույն լրատվամիջոցն է ցանկանում:

Ի դեպ, վերջին երեք մասվա ընթացքում Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցների հաշվին խոշոր համահայկական և միջազգային միջոցառումներ է իրականցրել: Այն, որ առաջին անգամ մայր հայրենիքում գործունեություն ծավալող գործարարը մեծ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին: Սրանց մասին ևս կարծում եմ գրելու կարիք կա, որքան էլ որ այդ հրապարակումները չեն ունենա պատվիրատուներ:

 


Այս թեմայով