Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:

Այս մասին հաղորդում է CNN-ը, այս հայտարարությամբ ԱՄՆ ղեկավարը հանդես է եկել Սպիտակ տան ընդունելության սրահում ելույթ ունենալիս:

«Ես որոշել եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես ճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագիր կնքելուն», — ասել է Թրամփը՝ նշելով, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը:

ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին որոշում կայացրել էր Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահները վեց ամիսը մեկ հետաձգում էին այս որոշման իրագործումը՝ արաբական և մահմեդական աշխարհի միջև լարվածությունը չսրելու համար:

 


Այս թեմայով