Տրդատ Սարգսյանն այսօր կազատվի մարզպետի պաշտոն...

Տրդատ Սարգսյանն այսօր կազատվի Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին: