Travelan տուրիստական գործակալություններից տու...

Այսօր կառավարության դիմաց բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունենում: Այստեղ են հավաքվել Travelan տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիները, որոնց մինչ օրս չեն վերադարձրել իրենց գումարները:

Հիշեցնենք, որ, մի խումբ քաղաքացիներ խաբեության զոհ էին դարձել՝ կորցնելով վճարած գումարները:

Travelan տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը 2019 թվականի մայիսի 1-ին, բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակելու կասկածանքով: Քաղաքացիների բողոքների հիման վրա կատարված հետաքննության արդյունքում ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել Travelan տուրիստական գործակալության նկատմամբ՝ խարդախության հատկանիշով: