Նախարարության պաշտոնյաները դիտավորյալ վնասում են գործարարին. վարչապետը չի վերահսկում իրավիճակը

Նոր կառավարությունը տարված լինելով վարչապետի լեզվով ասած` Վայոց Ձորը Տոսկանա սարքելով, Սյունիքը Իսրայել դարձնելով` անտեսում է տնտեսվարողների օրինական իրավունքներն ու շահերը։ Եվ, իրոք, ին՞չ պետք են տնտեսվարողների խնդիրները, եթե իմիտացիա անելը կա ու կա։

Այսպես, մենք անդրադարձել էինք ՀՀ-ում մի շարք կազմակերպությունների առջև ծագած խնդիրներին, այդ թվում` ուղևորափոխադրումներով զբաղվող խոշոր կազմակերպություններց` «Գալակտիկա Տրանս Սերվրս» ՍՊԸ առջև ծառացած խնդիրներին։

ՀՀ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դեռ, ժողովրդական լեզվով ասած` «մատը մատին» չի տալիս մրցույթն հաղթած ուղևորափոխադրողի կողմից շահագործվող երթուղում իրավական նորմերին համարժեք պայմաններ ստեղծելու հարցում։ Տրանսպորտի կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ակնհայտ անգործություն է ցուցաբերում այլ կազմակերպությունների կողմից «Գալակտիկա Տրանսի Սերվիս» ՍՊԸ կողմից սպասարկվող Արմավիր-Երևան երթուղի ապօրինաբար ներխուժելու, նշված երթուղում ապօրինի փոխադրումներ իրականացնելու, հակամրցակցային պայմաններ ստեղծելու հարցում։

Ավելին, նշված երթուղի ապօրինի այլ ուղևորատար տրանսպորտային միջոցների ներխուժումը հովանավորվում և իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայվտոկայարան» ՓԲԸ տնօրենի տեղակալ Ա. Ջեյրանյանի, Կիլիկիա ե/կ պետ Կ. Պետրոսյանի և Սևանի ավտոկայանի պետի տեղակալ Հ. Պետրոսյանի կողմից (վերջիններս հանդիսանում են նաև այդ կազմակերպությունների` ուղղակի և անուղղակի սեփականատերերը)։

Սրա արդյունքում «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ կրում է ամսական միլիոնավոր դրամների վնաս։ Իսկ նշված անձանց ապօրինի հովանավորչությունը «ծածկում» է նախարարությունը` տրանսպորտի պետական տեսչության անգործության միջոցով։

 


Այս թեմայով