Թրամփը զանգահարել է Պուտինին և օգնություն առա...

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և օգնություն առաջարկել Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների հետ կապված։ Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքէջը:

Պուտինն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Թրամփին և ասել, որ ռուսական կողմը անհրաժեշտության դեպքում կընդունի առաջարկը, ասված է հաղորդագրությունում:

Թրամփի այս առաջարկը Պուտինը որակել է որպես գրավական, որ ապագայում կհաջողվի վերականգնել լիարժեք հարաբերությունները երկու երկրների միջև։ Երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները հեռախոսակապի և անձնական հանդիպումների միջոցով։

Անտառային հրդեհները շարունակվում են արդեն մի քանի օր, դրանց հետևանքով հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Սիբիրի հինգ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարված, կրակի դեմ պայքարում ներգրավված են նաև զինված ուժերը։