Թրամփը որոշել է 2020-ին նվազեցնել փախստականնե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել, ըստ որի՝ 2020 ֆինանսական տարում (սկսվել է հոկտեմբերի 1-ից) կնվազեցվի փախստականների ընդունման սահմանաչափը՝ մինչեւ 18 հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«2020 ֆինանսական տարում մինչեւ 18 հազար փախստականի ԱՄՆ մուտքը հիմնավորված է համարվում՝ մարդասիրական տեսանկյունից, եւ համապատասխանում է ազգային շահերին»,- ասվում է փաստաթղթում: