Թրամփը մտադիր է չեղարկել Լեհաստանի հետ վիզայի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լեհերի համար վիզայի հնարավոր չեղարկման մասին որոշումը հավանաբար կընդունվի 90 օրվա ընթացքում, գրում է korrespondent.net-ը:

Թրամփի խոսքով՝ Լեհաստանը համապատասխանում է Visa Waiver ազատ ռեժիմի ծրագրին միանալու համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Նա պատասխանել է նաև այն հարցին՝ արդյոք վիզային ռեժիմի չեղարկման մասին որոշումը կհայտարարվի սեպտեմբերին Թրամփի՝ Լեհաստան կատարելիք այցի ժամանակ:

«Կարծում եմ՝ հիանալի գաղափար է, շնորհակալ եմ առաջարկի համար: Մենք առաջ ենք շարժվում, չնայած դա բարդ գործընթաց է: Քիչ թվով երկրների ենք առաջարկում միանալ այս ծրագրին, և Լեհաստանը դրանցից մեկն է: Կարծում եմ՝ հավանական է, որ առաջիկա 90 օրվա մեջ այդ հարցի շուրջ որոշում ընդունենք»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: