Թրամփը կողմ է Ջո Բայդենի՝ Չինաստանի հետ ունեց...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում կողմ է արտահայտվել երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի՝ Չինաստանի հետ ունեցած կապերի ուսումնասիրմանը։

«Դա 100 տոկոսով ամոթալի է», - հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, արժե՞ արդյոք հետաքննել այն, որ Չինաստանի կառավարությունը միլիարդավոր դոլարների ներդրումներ է անում Բայդենի ընտանեկան բիզնեսում: