Թրամփն աջակցություն է խոստացել Զելենսկուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոլկերին։

Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն իր խոստումը տվել է հեռախոսազրույցի ժամանակ։ Թրամփը շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ։

«Մենք կշարունակենք աջակցել տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռուսական ագրեսիային հակազդելու Ուկրաինայի ջանքերին»,- հավելել է Վոլկերը։