Թողեք ապրենք, էլի. Արմեն Ռուստամյան

Rustamyan-Armen2-470x265Բա ե՞րբ եք կոալիցիա մտնելու:

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեկ խոսում էին, որ արդարադատության նոր նախարարի նշանակման հարցը կձգձգվի, կհրապարակվեն Սահմանադրության բոլոր գլուխները, ապա կձևավորվի կոալիցիա, և ՀՅԴ-ն կստանա պորտֆելներ, այդ թվում՝ արդարադատության նախարարի, որի առնչությամբ էլ տրվում է Արծվիկ Մինասյանի անունը, սակայն Արմեն Ռուստամյանը մեզ ասաց. «Սաղ սուտ է` կեղծիք, բառադի ու անհեթեթ մտքեր, որ թևածում են մեր շուրջը, թողեք ապրենք, էլի, մեր կյանքով` չկա, չկա նման բան»:

Բա ե՞րբ եք կոալիցիա մտնելու: «Ի՜նչ եք ասում, ի՜նչ խրոխտ ոճով»: Հրաժարվե՞լ եք այդ գաղափարից: «Ովքե՞ր, ինչի՞ց և ինչի՞ համար»: Դե` կարող է ԿԳ նախարարի պորտֆելը չտվին, սփյուռքի նախարարը պինդ-պինդ մնաց իր տեղում, դուք էլ ասում եք` «չկա, չկա նման բան»: «Չկա, չկա նման բան. «երբ, որտեղ, ինչու» հարցերը շատ հեռու են մեր այսօրվա օրակարգից»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով