Տորոնտոյի ֆոնդային բորսան Լիդիան ընկերությանը...

Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից Լիդիան ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք բորսայի կայքից, այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է: