Home » Real Politik » Հայաստանի թոփ 5 կեղծարարները

Հայաստանի թոփ 5 կեղծարարները

Serzh_Sargsyan_official_portraitՕգոստոսի 6-ին Հայաստանում տեղի կունենան Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Գաղտնիք չէ, որ իշխող ՀՀԿ-ն ընտրությունների ընթացքում գործի է դնում կեղծարարության իր հիմնական մեխանիզմը և այդ կերպ իր համար անհրաժեշտ քվեներ ապահովում: Իսկ ովքեր են ՀՀԿ-ի ընտրությունների կեղծման մեխանիզմի գլխավոր խաղացողները:
Politik.am-ը կփորձի ներկայացնել նրանց` ըստ իրենց կատարած կեղծումների և հայտնի դեպքերի:

Միանշանակ է, որ բուրգի գլխին կանգնած է ՀՀ գործող նախագահ  Սերժ Սարգսյանը:
Հաջորդ տեղում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այս անձը բացի ահ ու սարսափ տարածելու մասնագետ լինելուց` բավական լավ է տիրապետում ընտրակեղծումների մեխանիզմին: 2013 թվականի նախագահական ընտրություններին նա փակել տվեց «Ժառանգություն» կուսակցության միակ գրասենյակը մարզում հայտարարելով, որ Սյունիքում բոլոր ՀՀԿ-ական են:
Մհեր Սեդրակյանը ևս հայտնի ընտրակեղծարար է: 2008 թվականին հենց նրա ընտրատարածքում էին տեղի ունենում ամենաաղմկոտ ընտրակեղծումները: Բանը հասել էր նրան, որ ընտրատեղամասերից մեկում գողացել էին քվեատուփը:
Ռուբեն Հայրապետյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է զենքով քվեներ պահելու մասին: Ավան համայնքում ամեն տնտրության նա իր սև գործը փայլուն է իրականացնում:
Աշոտ Աղաբաբյանը չնայած իր ներկա թույլ դիրքերին ժամանակին ոչինչ չի խնայել հանուն իշխանությունների:Նրա մարդիկ ժամանակին անգամ Աջափնյակում կրակել էր ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցների վրա:
Դե իսկ Սամվել Ալեքսանյանի մասին խոսելը կարծում ենք ավելորդ է: Ընտրությունների կեղծարարությունը այնքան է նրա դուրը եկել, որ սկսկել է արդեն ռուսական օղի կեղծել:
Սա իհարկե ՀՀԿ-ական կեղծարարների ոչ ամբողջական ցանկն է, սակայն նրանք են հիմնական և ամենվառ կեղծարարները:

Դիտվել է 858 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy