Տնտեսական հեղափոխության ուշացումը իմաստազրկու...

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ տնտեսական հեղափոխության ուշացումը իմաստազրկում է հեղափոխությունը.

«Տնտեսական հեղափոխության ուշացումը չեզոքացնում և գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը, ասել է, թե՝ իշխանափոխությունը:

Պետք է սառնասիրտ ու օբյեկտիվ լինել...

Ժողովրդի համար ինչ՞ նշանակություն ունի, թե վերևներում ով կամ ովքեր են ըմբոշխնում իշխանական կյանքի հաճույքը՝ այսինչը կամ այնինչը, եթե այդ նույն ժողովրդի 70 տոկոսը մարտնչում է սովի ճիրաններում:

Վերջապես, էս երկրում կա՞ մեկը, որ հստակ կասի, թե ինչքան պետք է սպասի հավատավոր ժողովուրդը...»,-գրում է Պետրոսյանը: