Տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 7....

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելացել է 7.1%-ով.

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ ավելացել է 7.1%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով,
Շինարարության ծավալն աճել է 4.5%-ով,
Առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով,
Ծառայությունների ծավալը աճել է 15.1%-ով,
Արտաքին առևտրաշրջանությունն աճել է 6.5%-ով,
Արտահանումն աճել է 7.2%-ով,
Ներմուծումը աճել է 6.2%-ով
»: