Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենը արտագաղթել է ԱՄՆ

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11  դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը իր հրաժարականից հետո արդեն իսկ լքել է Հայաստանը և այս պահինգտնվում է ԱՄՆ Լոս ԱՆջելես քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք  Politik.am-ի ընթերցողներից մեկից, ով լուսանկարել է դպրոցի նախկին տնօրենին քաղաքի օդանավակայաններից մեկում:

Հիշեցնենք, որ օրերս նշված դպրոցի բազմաթիվ աշակերտներ և նրանց ծնողներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել տնօերենի անօրեն գործողությունների վերաբերյալ: Բարձրաձայնվել էին նաև կոռուպցիոն պատմություններ, որոնք կարող էին քրեական պատասխանատվության առաջ կանգնեցնել Ռուզաննա Ազիզյանին: Եվ ահա հեռանալով ԱՄՆ նա կարծես փորձում է խուսափել հնարավոր օրինական պատասխանատվությունից:

Այս թեմայով